Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԳՈՐԾՈՂ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՆԻԿՈԼԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՍԿՍԵԼ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԱՐԸ
Ազատության հրապարակն իրականում դարձել է սկիզբ առած ազատագրական շարժման հիմնական սիրտը։ Այս մասին ասաց Ազատության հրապարակում «Հայելի» ակումբի ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ այս հրապարակում տեղի են ունենում տարբեր իրադարձություններ, ընդդիմության կողմից որդեգրված ապակենտրոն քաղաքական պայքարը տալիս է իր արդյունքները, տարբեր քաղաքական ուժեր, հասարակական նախաձեռնություններ մայրաքաղաքի և հանրապետության տարբեր շրջաններում իրականացնում են դժգոհության, ըմբոստության, անհամաձայնության և դիմադրության ակցիաներ։
Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ մասնակիցների թիվն օրեցօր ավելանում է։ «Խնդրում եմ ձեզ հանկարծ այս շարժումը չդիտարկել ընդդիմության շարժում։ Ընդդիմությունում էլ եթե կան մարդիկ, որոնք այդպես են մտածում, թող ինձանից չնեղանան, սա ընդդիմության շարժումը չէ, այն ժողովրդական, ազատագրական շարժում է։ Եթե ընդդիմությունը կազմակերպում է այս կամ այն ակցիան, ապա դա չի նշանակում, որ այդ միջոցառման պատասխանատուն բացառապես ընդդիմությունն է»,- ասաց նա և բոլորին կոչ արեց միանալ այս շարժմանն՝ անկախ իրենց ունեցած քաղաքական հայացքներից, տարաձայնություններից, որոնք կարող են լինել անգամ իր կամ այլ քաղաքական գործիչների հետ։
Նրա խոսքով՝ իրականում Արցախի և Հայաստանի համար այսօր օրհասական օրեր են, որոնք կարող են ճակատագրական դառնալ մեր ապագայի համար։ «Գործող վարչակազմը Նիկոլի գլխավորությամբ, սկսել է իրականացնել հայրենիքը հանձնելու վերջնական արարը։ Իսկ հայրենիքը բաղկացած է Հայաստանի և Արցախի հանրապետություններից, որոնք այսօր վտանգված ենՄենք պետք է բոլորս միասին կանխենք հայրենիքի հանձնումը, կանխենք թրքացումը, «stop» ասենք Նիկոլին, դավաճանությանը, ուծացմանը, ծախվելուն
Պետք է հեռացնել Նիկոլին, մի մարդու, որն այս օրերին այնքան է «լցրել տակը» վախից, որ իրեն ուղեկցող մեքենաներն իրենց շեֆի 100 կգ-անոց ճարպակալած մարմինը տեղափոխելու համար մեքենայի տակ են գցում մեր հայրենակիցներին»»,- նշեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).