Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՆԱԼՈՎ ՄԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՆՔ ՏԱԼԻՍ, ԹՈՒՐՔԸ ՔԱՅԼԵԼՈՎ ԳԱԼԻՍ Է
Հասարակությունը պետք է թմբիրիցդուրս գա և գիտակցի, որ այս օրերին որոշվում է Հայաստանի ու Արցախի ճակատագիրը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Ավետիք Իսահակյանի արձանի մոտից ՀՀԿ-ի նախաձեռնած երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության փոխնախարար Էդուարդ Շարմազանովը:
«Մեր խնդիրն է նման ակցիաներով ցույց տալ, որ կամ այսր, կամ երբեք: Արդյունքը կլինի բավարար, եթե այս իշխանությունը հեռանա: Այս իշխանությունն իրեն սպառած իշխանություն է, նա սպառվել է դեռ նոյեմբերի 9-ին: Բայց երբ մի բան ֆիզիկապես արդեն գոյություն չի ունենում, ինքնաբերաբար խռխռացնում է, հիմա այս իշխանությունը խռխռացնելու վիճակում է, իրենք չեն գիտակցում»,-ասաց նա:
Պատասխանելով իշխանություների հետ երկխոսության գնալու մասին հարցին Շարմազանովն ասաց, որ սա իշխանություն-ընդդիմություն կամ սահմանադրական բարեփոխումների հարց չէ, որ նստեն սեղանի շուրջ քննարկել:
Հայտարարելով, որ իշխանությունների հետ բանավեճի գնալու իմաստ էլ չկա՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Ո՞ւմ հետ գնամ բանավեճի, նրա՞ հետ, ով ասում էր՝ բանակցությունները պատերազմի նույն ելքն էին ապահովելու՝ բայց առանց զոհերի: Նրա հետ, որն ասում էր, թե կարող էր պատերազմը կանգնեցնել, բայց չի կանգնեցրել, որ խաբում ասում էր, թե մինչև Շուշին չտայինք չէին կանգնելու, երբ հակառակի մասին Պուտինն էլ է ասում, ես էլ եմ ասում:
Սրանց խաղաղության մասին խոսելը նույն է, ոնց որ Հիտլերը խոսի քրիստոնեությունից: Հիտլերն էլ էր ասում՝ իմ շարժումը քրիստոնեական է: Խաղաղությունից խոսում է մեկը, որը պատերազմ է բերել, որը պատերազմով հազարավոր երիտասարդների սերունդ է ոչնչացրել, որը մի ամբողջ սերունդ է ուղարկել պատերազմ, շատ լավ իմանալով, որ արդեն պարտվել է:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն շատ լավ իմացել է, որ մենք պարտված ենք, ու այն ասել է մեր հետ հանդիպմանը, որին 20 մարդ է մասնակցել: Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն իմացել է, որ պարտված ենք, իսկ հոկտեմբերի 20-ին բոլորին ասել է, որ գնան կոտորվեն: Սրա մնալով մենք Հայաստանի նոր տարածքներ ենք տալիս, թուրքը քայլելով գալիս է: Նոր Սարդարապատն այսօր է: Սա Վազգենի և Նիկոլի տեսակների պայքար է»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.