Եվս երկու օր քայլելու ենք. մեկնարկել է Վանեցյանի աջակիցների երթը
Հայաստանի ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և նրա համախոհների երթը մեկնարկել է Երևանի Ազատության հրապարակից։
Երթի մասնակիցները .շարժվելու են Թումանյան - Խանջյան, Գր. Լուսավորիչ – Իտալիայի փողոց - Ազատության հրապարակ - Սախարովի հրապարակ – Նալբանդյան երթուղով։
«Ինձ հարցնում են, թե ինչքա՞ն կարող ես քայլել՝ ևս երկու օր, և հետո կանցնի պայքարի հաջորդ փուլ։ Անջատեք ձեր հեռախոսները և միացեք մեզ»,- հայտարարեց Վանեցյանը։
Հայտնել ենք, որ ՀՀԿ-ականների «Stop Նիկոլ» խորագրով երթը մեկնարկել էր Ավետիք Իսահակյանի արձանի մոտից, քայլելով Աբովյան փողոցով՝ նրանք հասել էին Կառավարության շենքի մոտ, որտեղ կարճ ժամանակով փակեցին Տիգրան Մեծի պողոտան, գունավոր ծխագլաններ վառեցին, այնուհետև շարունակեցին ճանապարհը Մելիք Ադամյան, Նալբանդյան, Թումանյան փողոցներով ու հասան Ազատության հրապարակ։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Երեկ մայրաքաղաքում առանձին ակցիաներ են իրականացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան մի խումբ երիտասարդներ շարունակել են իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։ Հանրապետության հրապարակում ակցիա էին ցանկացել անել «Ազատագրական շարժման» անդամները, սակայն նրանց մի մասին ոստիկանները գրեթե անմիջապես բերման էին ենթարկել` ձեռքներին Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներ ունենալու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.