ԱԱԾ-ն չի դիմել կալանքը երկարացնելու հարցով. հայտնի է` երբ ազատ կարձակվի դատավոր Բախշիյանը
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն դատարան չի ներկայացվել: Տեղեկությունը հայտնում է «Հետքը»՝ նշելով, որ այս մասին իրենց հայտնել են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտից:
Հայտնել ենք, որ Բորիս Բախշիյանը կալանավորվել է 2022 թվականի փետրվարի 7-ին՝ երկու ամիս ժամկետով, այնուհետև այս ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով՝ մինչև մայիսի 7-ը: Քանի որ նոր միջնորդություն չի ներկայացվել, նշանակում է՝ Բորիս Բախշիյանն ազատ կարձակվի մայիսի 7-ին։
«Քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն»: Տվյալ դեպքում ստացվում է, որ ապրիլի 27-ը օրենքով սահմանված վերջին օրն էր, որ ԱԱԾ-ն կարող էր դատավորի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնել, ինչը չի արվել»,- գրում է պարբերականը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.