Զոհված զինծառայողի հայրը դադարեցնում է հացադուլը և միանում ծնողների պայքարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
44-օրյա պատերազմի ընթացքում Մատաղիսում զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, այսօր Ազատության հրապարակում հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը՝ ընդառաջ գնալով զոհված զինծառայողների հորդորին։
«Զոհված զինծառայողների ծնողների, մեր հղի կանանց հորդորով ես միանում եմ իրենց պայքարին, բայց հուսով եմ, որ դուք չեք հուսախաբվել իմ խոսքերից, ինչ ասել եմ, դա ուժի մեջ է»,– ասաց նա։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին նա ասաց․ «Եթե մոտակա օրերես հանկարածակի չձերբակալկվեց, հրաժարական չտվեց, կամ ինչպես ասել էի, չփախավ, ամսի 8-ին մեր ձեռից հաստատ չի փախնելու։ Շուշիի ազատագրման օրը ինքը վարչապետ չի լինելու։ Շուշին դժգույն քաղաք համարողն իրավունք չունի հայոց վարչապետ կոչվի»։
Հիշեցնենք, որ նա հացադուլ էր հայտարարել ապրիլի 25-ին՝ նշելով, որ եթե մինչև մայիսի 8-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանին չձերբակալեն, ապա կինքնահրկիզվի։
«Ես գնում եմ ծայրահեղ քայլի, հայտարարում եմ մինչև մայիսի 8-ը հացադուլ։ Ուզում եմ դիմել ՀՀ դատախազությանը, ԱԱԾ-ին, որ ձերբակալեն դավաճանին, Հայաստանում վարչապետ նստած այդ թշնամու գործակալին։ Այս կերպ էլ հնարավոր չի ապրել։ Ես չեմ կարող պատկերացնել, թե էլ ինչ կարող է լինել, որ մենք ձերբազատվենք այդ վարչապետ կոչեցյալից»,- ապրիլի 25-ին ասել էր Միսակ Ավետիսյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.