ՀՀ ՄԻՊ․ Բողոքի ակցիաներից բերման է ենթարկվել 7 անչափահաս
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն արդեն հանդիպել են բերման ենթարկված 35 անձանց հետ, ուսումնասիրել վարչական ձերբակալման տեսանյութերը: Բերման ենթարկվածների թվում եղել են 7 անչափահասներ, որոնցից մեկը՝ 13 տարեկան: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
Նա նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են այցերը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներ, որտեղ առանձնազրույցներ են ունենում բողոքի ակցիաներից բերման ենթարկված քաղաքացիների հետ։
«Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից: Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից: Վերջինիս նկատմամբ վարչական վարույթ չի իրականացվել, և նա ոստիկանության բաժնից ազատ է արձակվել»,- հայտնում է ՄԻՊ-ը:
Պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն արձանագրել են նաև բերման ենթարկված անձանց գրանցամատյանների թերի լրացման դեպքեր։
Օրինակ` Նոր Նորքի բաժնի գրանցամատյանում բացակայել է անձին ազատ արձակելու ժամի վերաբերյալ գրառումը։
ՀՀ ոստիկանության Կենտրոնական, Մալաթիայի և Շենգավիթի բաժիններում բերման ենթարկվածներին թույլ չեն տվել իրացնելու հեռախոսազանգի իրենց օրինական իրավունքը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին վարչական ձերբակալման ենթարկելու ընթացակարգը կատարվում է մի շարք իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների դրսևորմամբ:
Պաշտպանը ոստիկանությանը կոչ է անում ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել պատշաճ և օրինաչափ վարքագիծ՝ ապահովելով ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների իրացման հնարավորությունները, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).
-
2025-07-21 19:49
Российская госкорпорация продолжает работы по подготовке второго блока Армянской АЭС к новому десятилетнему сроку эксплуатации.
-
2025-07-21 19:47
Директор по продажам и исполняющий обязанности главы компании "Электрические сети Армении" (ЭСА) Давид Казинян освобожден от занимаемой должности. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь компании Наталья Сарджанян.
-
2025-07-21 19:46
Как член Совета старейшин Еревана, выражаю обеспокоенность в связи с тем, что директор общеобразовательной школы имени Акопа Коджояна позволяет себе делать открытые политические заявления, в том числе поддерживая или критикуя премьер-министра страны или какую-либо партию. Об этом написал на своей странице в Facebook член Совета старейшин Еревана Альберт Мовсесян.