Ավելի քան 60 ԱՄՆ օրենսդիրներ կոչ են արել ամբողջությամբ դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին
ԱՄՆ-ի 64 ներկայացուցիչներից բաղկացած երկկուսակցական խումբը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի առաջնորդներին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին և 150 միլիոն դոլար տրամադրել Արցախին և Հայաստանին՝ Էրդողանի ու Ալիևի վարչակարգերի հետևանքով առաջացած մարդասիրական և անվտանգության ճգնաժամը լուծելու համար, հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
«Մենք համերաշխ ենք 64 կոնգրեսականների հետ, որոնք ստորագրել են 2023 թվականի համար Արտաքին օգնության հայկական խմբակցության նամակը՝ կոչ անելով ամերիկյան ակտիվ օգնություն ցուցաբերել Արցախին և Հայաստանին՝ Ադրբեջանի շարունակվող հարձակումներին հակազդելու և 2020 թվականի պատերազմի ժամանակ արցախյան իրենց հայրական տներից տեղահանված 100 000 հայերին կենսական օգնություն տրամադրելու համար»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ «Մենք առաջիկա ամիսներին կշարունակենք աշխատել Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետ, ոպեսզի երաշխավորենք, որ ամերիկյան հարկերից ոչ մի դոլար չօգտագործվի Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը օգնելու ու նպաստելու համար»:
Պետական և արտաքին գործառնությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և հանձնաժողովի անդամ Հալ Ռոջերսին ուղղված նամակում օրենսդիրները, խմբակցության համանախագահ Ֆրենկ Փալոնեի գլխավորությամբ, բացատրել են, որ «Արցախի ժողովուրդը շարունակում է ծանր դժվարություններ կրել, որոնք առաջացել են ինչպես 2020 թվականին ադրբեջանական զինուժի կողմից հրահրված մահաբեր 44-օրյա պատերազմի, այնպես էլ մինչ օրս օրս անմեղ քաղաքացիների դեմ նրանց շարունակվող սադրանքների հետևանքով»։ Այնուհետև նրանք նշել են, որ Արցախին հատկացվող 50 միլիոն ԱՄՆ դոլարի օգնությունը «կօգնի օգնություն, բնակարան, պարենային անվտանգություն, ջրամատակարարում, սանիտարիա, բժշկական օգնություն, վերականգնում և ականազերծում տրամադրել հայ փախստականներին, որը նրանց անհրաժեշտ է իրենց համայնքները վերականգնելու, իրենց կյանքը վերականգնելու և իրենց տներ տեղափոխվելու համար»,- հայտնում է Asbarez-ը:
Կոչ անելով 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին՝ օրենսդիրները պարզաբանել են. «Այս ծայրահեղ կարևոր ներդրումները կհիմնվեն Հայաստանին և Արցախին Ենթահանձնաժողովի նախկին աջակցության վրա և կօգնեն ամրապնդել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, ամրապնդել մեր ներկայությունը և մեծացնել մեր ազդեցությունը տարածաշրջանում»։
Կոնգրեսականները նաև ընդգծել են Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության դադարեցման կարևորությունը՝ Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պայմաններում։
«Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հասունացած գործընթացը պետք է սկսվի այն բանից, որ Կոնգրեսը վարչակազմին կոչ անի ամբողջությամբ կատարել 907-րդ հոդվածը, սահմանափակի այս օրենքը չեղյալ համարելու Պետդեպարտամենտի լիազորությունները և օրենսդրական արգելքներ սահմանի Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ցանկացած նոր ռազմական կամ անվտանգության աջակցության վրա»,- նշված է օրենսդիրների նամակում։
Նամակում մասնավորապես հիշատակվում են Կառավարական հաշվետվողականության վարչության զեկույցի վերջին եզրակացությունները, որ «Պետդեպարտամենտը, հավանաբար, խախտել է Ադրբեջանին 2014-2021 թվականներին այս կամ այն օգնությունն ուղարկելու աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածը: Նրանք դա արել են առանց խորհրդակցելու կամ Կոնգրեսին տեղեկացնելու այն մասին, թե ինչ գործընթացներ են օգտագործել, որպեսզի որոշեն, թե կարող է արդյոք ամերիկյան օգնությունը Ադրբեջանին հարձակողականորեն օգտագործվել Հայաստանի դեմ»:
Կոնգրեսի նամակը նաև կոչ է անում Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովին իր մտահոգությունը հայտնել 2020 թվականի Արցախյան պատերազմից ավելի քան 200 հայ ռազմագերիների Ադրբեջանում շարունակվող անօրինական կալանքի առնչությամբ և հանձնարարել ԱՄՆ Պետդեպարտամենտին «բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, համագործակցել Ադրբեջանի հետ՝ բացատրելու նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային իրավունքի համաձայն՝ բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու նրանց պարտավորությունների կատարման կարևորությունը», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.
-
2025-06-07 13:00
Миллиардер Илон Маск на фоне конфликта с Дональдом Трампом заявил о необходимости создания новой политической партии в США.
-
2025-06-07 12:55
После возвращения двоих наших граждан с территории, находящейся под контролем Азербайджана, можно более свободно рассмотреть буквально "повисший в воздухе" вопрос – как вообще возможно было незаметно пересечь линию соприкосновения?» – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.