Последние новости

Մեծ Բրիտանիան շուրջ 8 հազար զինվոր կուղարկի Հյուսիսային և Արևելյան Եվրոպա

Շուրջ 8 հազար բրիտանացի զինվորականներ կմեկնեն Հյուսիսային և Արևելյան Եվրոպա` զորավարժությունների մասնակցելու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sky News-ին։

Նշվում է, որ առավել մեծ թվով զինվորներ կտեղափոխվեն ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում։

«Այդ զորավարժությունների ընթացքում մեր զորքերը կմիավորվեն ՆԱՏՕ-ի և Միացյալ էքսպեդիցիոն զորքերի դաշնակիցների և գործընկերների հետ` համերաշխություն և ուժ ցուցադրելով սառը պատերազմից հետո կազմակերպվող ամենախոշոր համատեղ վարժանքներից մեկում»,- հեռուստաալիքը մեջբերում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի խոսքը։

Ցամաքային զորքերից բացի, Ֆինլանդիայից մինչև Հյուսիսային Մակեդոնիա սփռվող երկրներում տասնյակ բրիտանական տանկեր և ավելի քան 100 մարտական զրահամեքենաներ կտեղակայվեն։ Բրիտանական ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ռալֆ Վուդիսն ասել է, թե զորավարժությունների հիմնական նպատակը ռուսական ագրեսիան զսպելն է, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ