Последние новости

Բլինկեն․ Փորձում ենք կանխել Երևանի և Բաքվի քայլերը, որոնք կարող են հակամարտության տանել

Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ կանխելու այն քայլերը, որոնք հակամարտության վերսկսման կհանգեցնեն։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ես դրանով շատ ակտիվ եմ զբաղվում։ Բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որպեսզի առաջին հերթին համոզվեմ, որ ոչ ոք այնպիսի քայլ չի ձեռնարկում, որը կարող է հակամարտության վերսկսման հանգեցնել, և փորձում եմ առաջ մղել երկարաժամկետ քաղաքական կարգավորումը»,- պատասխանել է պետքարտուղարը՝ հավելելով, որ բանակցություններ է վարում նաև երկու երկրների արտգործնախարարների հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ