Քրիստինե Գրիգորյանը Փարիզում ներկայացրել է Ադրբեջանի հայատյացության դրսևորումները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Փարիզում մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել և ներկայացրել Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության դրսևորումները։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) ու Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի (LICRA) ներկայացուցիչների, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, ինչպես նաև Ֆրանսիայում գործող հայ փաստաբանների ու իրավաբանների ասոցիացիայի (AFAJA) ներկայացուցիչների հետ:
«Պաշտպանը ներկայացրել է ինչպես 2020թ. պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանից հետո արցախահայության նկատմամբ իրականացվող ատելության քաղաքականության դրսևորումները, շփման գծին մոտ գտնվող գյուղերի բնակչության ահաբեկման ու ուժի կիրառման դրսևորումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է կատարվել նաև էթնիկ ու կրոնական ատելությամբ պայմանավորված պետական քաղաքականության այնպիսի դրսևորումներին, ինչպիսիք են ռազմավարի պուրակի ստեղծումը, հայկական ժառանգության նմուշների ու հայկականության հետքերի վերացման Բաքվի վարչակազմի կոնկրետ գործողությունները, ինչպես նաև ադրբեջանական պետության ղեկավարի՝ ատելություն հրահրող ու հայատյացության խոստովանություն հանդիսացող հայտարարությունները։
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները հետաքրքրվել են հայ ռազմագերիների ու պահվող անձանց չվերադարձնելու՝ ադրբեջանական մոտեցման պատճառների, միջազգային իրավական գործընթացների մասին։
Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի ներկայացուցիչներն անընդունելի ու դատապարտելի են համարել ռազմավարի պուրակի բացումն ու երիտասարդ սերնդին ատելությամբ դաստիարակելու գործելակերպը՝ շեշտելով, որ նման կազմակերպմամբ ատելության քաղաքականությունը նոր հանցագործություններ կարող է ծնել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 19:31
Председатель комитета по международным делам Государственной Думы РФ, лидер ЛДПР Леонид Слуцкий в интервью азербайджанским журналистам исполнил дифирамбы Азербайджану и позволил себе рассуждать о Конституции Армении.
-
2025-04-18 19:29
Председатель Комиссии по телевидению и радиовещанию Армении Тигран Акопян заявил о необходимости сократить количество иностранных телеканалов в общественном мультиплексе.
-
2025-04-18 18:46
Адресатом номер один требований вернуть награбленные деньги являются власти Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении - NEWS.am заявил бывший госминистр Арцаха, член Совета по защите прав народа Арцаха Артак Бегларян, имея в виду состоявшуюся сегодня акцию протеста группы арцахцев перед зданием представительства Арцаха с требованием «вернуть украденные из Арцаха деньги, деньги Инвестиционного фонда и решить их социальные проблемы».
-
2025-04-18 18:44
В Армении знают цену Победы и бережно относятся к истории Великой Отечественной войны. Об этом спикер парламента Ален Симонян заявил на заседании Межпарламентской ассамблеи СНГ в Санкт-Петербурге.