Последние новости

«Ուսանո՛ղ, զարթնի՛ր»․ Երիտասարդները բողոքի ակցիաներ են իրականացնում երևանյան բուհերում

Մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիաներ են իրականացնում երևանյան բուհերում։

Այս պահին նրանք Ազգային ագրարային համալսարանի մոտ են ու կոչ են անում համալսարանի ուսանողներին միանալ բողոքի ակցիային։ Ցուցարարները վանկարկում են. «Ուսանո՛ղ, զարթնի՛ր»։

Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության երաժշտության ուղեկցությամբ նրանք Արցախի դրոշը տեղադրեցին համալսարանի գլխավոր մուտքի մոտ։

«Հայ ուսանողը երբեք չի կարող հանդուրժել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ