Ալիևը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների նոր հանդիպման մասին
Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մայիսի սկզբին՝ Բրյուսելում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիևն ընդգծել է Եվրոպական միության, մասնավորապես՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ դերակատարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում` հիշեցնելով նրա նախաձեռնությամբ տեղի ունեցած երկու եռակողմ հանդիպումների մասին:
«Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը մայիսի սկզբին կրկին Բրյուսելում անցկացնելու ծրագրեր կան»,- հայտարարել է Ալիևը:
Բացի այդ, Ալիևը կրկին որոշել է Հայաստանին կոչ անել հրաժարվել Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի տարածաշրջանում «մեկուսացված կղզի» մնալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք` ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.