Արայիկ Հարությունյան․ Արցախը չի հրաժարվում ինքնորոշման իրավունքից
Արցախահայությունը ողջունում է խաղաղության օրակարգը, բայց չի հրաժարվում ինքնորոշման իրավունքից։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Արցախի պաշտոնական տեսակետը։
«Այսօր Արցախում ձևավորված է քաղաքական ընդհանուր մթնոլորտ։ Արցախահայությունը, իհարկե, ընդունում է, ողջունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից առավել երևի թե խաղաղության արժեքն իմացող չկա։ Բայց մյուս կողմից էլ ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որը մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում»,– ասել է Հարությունյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին այն դիրքորոշման համար, որ Արցախի հարցով ցանկացած փաստաթուղթ պետք է համաձայնեցված լինի Արցախի հետ` միաժամանակ շեշտելով. «Այլ կերպ հնարավոր էլ չէ»։
Նշենք` ապրիլի 29-ին ՀՀ վարչապետն ընդունել է Արցախի Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.