44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները փակեցին դատախազության դիմացի փողոցը
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակեցին ՀՀ գլխավոր դատախազության դիմացի փողոցը։
Նրանք ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպում էին պահանջում` նշելով, որ 10 րոպե են տալիս, այլապես կփակեն Վազգեն Սարգսյան փողոցը։
Վերջիններս դժգոհ են դատախազություն և Հակակոռուպցիոն կոմիտեի պահվածքից։ Ծնողները դիմում–պահանջ էին ներկայացրել պատերազմի վերաբերյալ քրեական գործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ չեն ստացել դիմումը, նրանք էլ վերադարձան դատախազության մոտ։
«Չեն տվել դիմումը կոմիտեին, գոնե թող իջնի, ասի դրա մասին, թող գոնե Նիկոլին կանչեն ու հարցաքննեն»,– ասաց ծնողներից մեկը։
Մեկ այլ ծնող էլ հայտարարեց. «Թող տանեն–բերեն, գնալու ենք, գալու ենք էնքան, մինչև մեր նպատակին հասնենք։ Մենք հետդարձի ճանապարհ չունենք։ Մեր պահանջը պիտի տանենք մինչև վերջ, պիտի պատասխան տան դավաճանները»։
Ծնողները սկսեցին վանկարկել. «Նիկո՛լ, մարդասպան», «Արթո՛ւր, մարդասպան», տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.