Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները մայիսի 13-ին կհանդիպեն Դուշանբեում
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը, մայիսի 13-ին կհանդիպեն Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` նշելով, որ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ:
«ՀՀ արտգործնախարարը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ կատարած այցին և գոհունակություն հայտնել արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին:
ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.