Ստամբուլում ուժեղ պայթյուն է եղել․ 3 զոհ կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ստամբուլի Թուզլա շրջանի արդյունաբերական տարածքում գործող գործարաններից մեկում ուժեղ պայթյուն է եղել, որից հետո սկսված հրդեհը տարածվել է դեպի հարևանությամբ գործող 5 գործարաններ և ծառեր։ Նախնական տվյալներով` պատահարից 3 մարդ զոհվել է, 7-ը` տուժել։ Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet լրատվականը։
Զոհվածները գործարանի աշխատակիցներ են։ Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է 1 ժամում, սակայն դա բարդ է եղել, քանի որ ընթացքում նորից մի քանի պայթյուն է որոտացել։ Թուզլայի բնակիչները նշել են, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ կարծել են, թե երկրաշարժ է։
Առայժմ հայտնի չէ, թե պայթյունի պատճառն ինչն է։ Տարածքում այժմ հրդեհից առաջացած խիտ ծուխ է։ Նշվում է` քանի որ ծուխը սովորական չէ (տեղում քիմիական նյութեր են այրվում), որոշ հրշեջների ինքնազգացողությունը վատացել է, նրանց տեղափոխել են հիվանդանոց։
Թուրք օթերևութաբան Օրհան Շենը գործարանի մոտակայքում ապրող բնակիչներին խորհուրդ է տվել դիմակներ դնել, քանի որ այդ ծուխը շնչել չի կարելի։ Գործարանն այս պահին շարունակում է այրվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: