Последние новости

Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն հեռախոսազրույց են ունեցել

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը, որի կառուցվածքը Երևանն ու Բաքուն արդեն համաձայնեցրել են: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել երկու երկրների արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցում:

Արարատ Միրզոյանը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ, տեղեկացնում է Azatutyun.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ