Պատերազմում զոհվածների ծնողների փաստաբանը պատմեց դատախազության հետ հանդիպման մանրամասները
ՀՀ գլխավոր դատախազությունը կդիմի Հակակոռուպցիոն կոմիտե` պարզելու, թե ինչու մինչ այս պահը չի կատարվել իրենց ցուցումը, և ինչու մինչ այս պահը զոհվածների ծնողները դատավարական կարգավիճակ չունեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արցախի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը, որը ներկայացրեց դատախազության աշխատակիցների հետ հանդիպման մանրամասները։
«Ինձ ՀՀ գլխավոր դատախազը չի ընդունել, այլ Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ վերահսկողության վարչության պետ Տարոն Մարտիրոսյանը և դատախազի խորհրդականը։ Ես հասկացա, որ իրենց կողմից լիազորություններն ամբողջությամբ արվել են, և գնդակն այժմ Հակակոռուպցիոն կոմիտեի դաշտում է»,- նշեց Հովհաննիսյանը։
Ավելի վաղ, երբ ծնողները գնացել էին Հակակոռուպցիոն կոմիտե, քննչական երրորդ վարչության պետ Արշալույս Մինասյանը զոհվածների ծնողների շահերի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանին ասել էր, որ դատախազության միջնորդությունից տեղյակ չէ, ինքն այս պահին ծանրաբեռնված է ու չի պատրաստվում որևէ քննչական գործողություն կատարել։
Ծնողներին վրդովվեցրել էր այդ ամենը, և նրանք՝ վերադառնալով դատախազության շենքի մոտ, արդեն ավելի քան 1 ժամ է` փակել են Վազգեն Սարգսյան փողոցը։
Անդրադառնալով դատախազության ցուցումին` փաստաբանին հայտնել են, որ վարույթն իրականացնող մարմինն ունի առավելագույնը 3-օրյա ժամկետ, որպեսզի դատավարական կարգավիճակ տրամադրի բոլոր ծնողներին։
«Եթե այդ ժամկետում չտրամադրի կարգավիճակ, ապա դատախազությունն ունի համապատասխան գործառույթներ, որ անձամբ նման որոշում կարող է կայացնել։ Այսօր, հենց հիմա հսկող դատախազը նամակ կուղարկի քննիչին, որպեսզի պարզի, թե ինչու չի կատարվել ցուցումն ու իմանա դրա կատարման վերաբերյալ մանրամասները։ Նամակը էլեկտրոնային տարբերակով կուղարկվի, հետևաբար, ձեզ հնարավորինս արագ կտեղեկացնեն, թե ինչու մինչ այս պահը դատավարական կարգավիճակ չեք ստացել»,- ասաց Հովհաննիսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի վերաբերյալ քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասով փաստաբանին հայտնել են, որ դեռևս 5-օրյա ժամկետը չի լրացել։ Փաշինյանին հարցաքննելու մասով վստահեցրել են, որ դրա առթիվ դատախազության բոլոր գործառույթներն օբյեկտիվորեն իրականացնում են։
«Վարույթ իրականացնող մարմինը կհարցաքննի բոլոր այն անձանց, որոնք առնչություն ունեն այդ գործին։ Մինչ այժմ հարցաքննություն չի եղել (խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է` խմբ.)»,- ասաց Վահան Հովհաննիսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.