Ոստիկանները ծեծել են Գեղամ Նազարյանի ու Գեղամ Մանուկյանի որդիներին
Ոստիկանները ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գեղամ Նազարյանի և Գեղամ Մանուկյանի որդիների նկատմամբ բռնի ուժ են կիրառել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գեղամ Նազարյանը։
«Կարմիր բերետավորները, մեղմ ասած, անհամաչափ ուժ են կիրառել ավագ որդուս՝ Արմենակի, Աբգարի եղբոր նկատմամբ, երբ նա ԵՊՀ-ի դիմաց փորձում էր գազազած կարմիրբերետավորներից ազատել իր ընկերոջը, կուրսեցուն` Տարոն Մանուկյանին, որին մի քանի բերետավոր արդեն վայր էին գցել և հարվածում էին»,- գրել է պատգամավորը։
Նրա խոսքով` որդու նկատմամբ բռնություն են կիրառել ոչ միայն համալսարանի մուտքի մոտ, այլ նաև ոստիկանական ավտոմեքենայում, երբ արդեն ձեռնաշղթաներով է եղել։
«Աբգարի եղբորը դաժանաբար հարվածել և հայհոյել են ոստիկանները նաև ոստիկանական ավտոմեքենայում։ ԵՊՀ ռեկտո՛ր, ասելիք չունե՞ս։ Ես գալու եմ համալսարան, նայեմ աչքերիդ ու մի կարևոր հարց տամ։ ԵՊՀ դասախոսնե՛ր, ձեր համալսարանի մոտ ծեծում են ձեր ուսանողներին»,- նշել է Նազարյանը։
Ըստ պատգամավորի` Տարոն Մանուկյանը ստացել է բազմաթիվ հարվածներ։
«Այսքանից հետո էլ ասում եմ, որ ես կանգնելու եմ և պաշտպանեմ Աշոտիկին և Մարիամիկին, եթե փորձեն նրանց նկատմամբ բռնություն կիրառել։ Երեխաները կապ չունեն ծնողի արարքի հետ»,- գրել է պատգամավորը։
Նա նաև հայտնել է, որ Արմենակն արդեն ազատության մեջ է, տղան նաև բուժզննում է անցել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).