Լավրով. Արևմուտքը ՌԴ–ից ավելի քան 300 միլիարդ դոլար է գողացել
Արևմուտքը, վերցնելով գազի համար վճարված փողերը, ըստ էության ՌԴ–ից ավելի քան 300 միլիարդ դոլար է գողացել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Երբ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո մեր «արևմտյան ընկերները» մեզնից ավելի քան 300 մլրդ դոլար գողացան, փաստացի նրանք գողացան այն, ինչ իրենք էլ վճարել էին գազի համար», - ասել է նախարարը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Լավրովը նշել է, որ ռազմավարական նշանակության հարցերում Ռուսաստանը չի կարող հույս դնել Արևմուտքի վրա։
«Մենք արդեն արել ենք գլխավոր եզրահանգումը. մենք չենք կարող Արևմուտքին ապավինել որևէ հարցում, հատկապես` տնտեսության, տեխնոլոգիաների, պարենի, այլ ամենօրյա կարիքների ոլորտներում, որոնք ռազմավարական են», - ասել է նա։
Նախարարը չի բացառել հարաբերությունների վերսկսման հնարավորությունը, միաժամանակ ընդգծելով Ռուսաստանի ինքնաբավության կարևորությունը։
«Մենք երբեք չենք ասի, թե որևէ մեկի հետ հարաբերություններ չենք պահպանելու։ Եթե մարդիկ հասկանան, որ իրենք մեծ սխալ են գործել և ճիշտ չեն վարվել, մենք կփորձենք վերականգնել հարաբերություններն ապագայում։ Ամեն դեպքում, մենք պետք է ինքնաբավ լինենք մեր երկրի կյանքի առանցքային ոլորտներում», - եզրափակել է Լավրովը։
Անդրադառնալով Համաշխարհային պարենային ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի հասցեին Արևմուտքի մեղադրանքներին, նախարարը նշել է, որ այն այս տարի չի սկսվել։
«Այն սկսվել է մի քանի տարի առաջ, մի քանի պատճառներով, ներառյալ կորոնավիրուսի վարակը, ինչպես նաև արևմտյան երկրների սխալ հաշվարկները։ Նրանք չափազանց զբաղված էին սննդամթերքի շղթաները իրենց կողմն ուղղելով: Եվ, իհարկե, ներկա իրավիճակը խորացրեց խնդիրը», - նշել է Լավրովը։
Նախարարն ընդգծել է, որ հակառուսական պատժամիջոցները ճգնաժամի խորացման հիմնական պատճառն են դարձել։
«Արևմուտքի հնչեցրած պատժամիջոցներն ավերել են պարենային մատակարարումների բոլոր գոյություն ունեցող շղթաները։ Օրինակ՝ Ուկրաինայի տարածքում տասնյակ օտարերկրյա նավեր արգելափակված են Սև և Ազովի ծովում, քանի որ դրանք պատժամիջոցների տակ են հայտնվել։ Մենք պատրաստ ենք բաց թողնել դրանք, իսկ ուկրաինական կառավարությունը չի համագործակցում մեզ հետ այդ հարցի շուրջ», - ասել է Լավրովը։
Հարցազրույցում անդրադարձ է եղել նաև Հյուսիսատլանտյան դաշինքին։
ՆԱՏՕ–ն պաշտպանական միություն էր, երբ Բեռլինի պատը դեռ կանգուն էր, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հյուսիսատլանտյան կազմակերպությունը պաշտպանական դաշինք էր, երբ գոյություն ուներ Բեռլինի բետոնե պատը և ՆԱՏՕ–ի ու Վարշավայի պայմանագրի երկրների միջև` աշխարհաքաղաքական պատը»,–ասել է Լավրովը։
Նախարարի խոսքով, երբ Վարշավայի պայմանագիրն ու ԽՍՀՄ–ը դադարեցին գոյություն ունենալ, ՆԱՏՕ–ն որոշեց, որ պաշտպանական գիծը պետք է ընդլայնվի դեպի Արևմուտք։ «Պաշտպանության» հաջորդ գիծը, Լավրովի խոսքով, կլինի Հարավչինական ծովի տարածաշրջանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.