Իշխան Սաղաթելյան․ Կունենանք տարբեր ակցիաներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դիմադրության շարժման իրազեկման երթը ապրիլի 30-ին ևս տարբեր ակցիաներ կկազմակերպի, բայց առանձին երթ չի իրականացնի. վաղը հանդես կգան մամուլի ասուլիսով։ Այս մասին երեկ՝ ապրիլի 29-ին, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ այսօր Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկել էր Դիմադրության շարժման իրազեկման երթը։
«Մեր առջև դրած ծրագիրը ձեր օգնությամբ առաջին փուլը մեծ հաջողությամբ առաջ ենք տարել։ Այս օրերին մեր ժողովուրդը ոտքի է կանգնում օրեցօր, րոպե առ րոպե, ժամ առ ժամ։ Մայիսի 1-ին այս հրապարակում սևեր և սպիտակներ չեն լինելու։ Այդ օրվանից սկսած այս հրապարակում կուսակցական, հանրապետական, դաշնակցական, քոչարյանական այլևս չի լինելու, լինելու է միասնական հայ ժողովուրդ, որը դուր է եկել պայքարի՝ հանուն իր երկրի»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ սա իշխանության և ընդդիմության պայքար չէ, այլ համաժողովրդական և համազգային պայքար. «Մայիսի 1-ին այս հրապարակ կմտնեն չորս ուղղություններով մեր մարզերից դեպի Երևան շարժվող մեր բազմահազար քաղաքացիները և մայիսի 1-ից սկսում ենք մեր պայքարի վերջնական փուլի սկիզբը, որը հասցնելու ենք իր հաղթական ավարտին», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.