Մայիսի 1-ին վճռորոշ հանրահավաք է լինելու
Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է փողոցային պայքարը՝ նպատակ ունենալով հասնել իշխանության հեռացմանը։ Ապակենտրոն բողոքի ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաք Երևանում։ Մի քանի մարզերից էլ երթեր են սկսվել դեպի Երևան։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից սկսված երթը հասել է Մեծամոր։ Նա նշեց, որ երթի մասնակիցներով խարույկի շուրջ պարբերաբար քննարկումներ են անցկացնում։ Հաջորդ կանգառն Էջմիածինն է լինելու։
«Վերջնակետը մայիսի 1-ն է։ Այդ օրը՝ ժամը 16.00-ին, Ազատության հրապարակում լինելու է վճռորոշ հանրահավաք՝ հանուն մեր ապագայի, հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն մեր անվտանգության, որպեսզի այս իշխանությունն օր առաջ հեռանա»,-ասաց Մանուկյանը, տեղեկացնում է Factor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».