«Հրապարակ». ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԻՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆՈՒՄ Է ԿՐԵՄԼԻ՞, ԹԵ՞ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրերս գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ծրագրել է Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել, որի նպատակը բողոքի ակցիաները կանգնեցնելն է։ Մի քանի հայտարարություն կանեին և Արցախով մտահոգ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ կդնեին, թե արցախցիներն են լուծելու Արցախի կարգավիճակի հարցը, որ ՀՀ իշխանությունն Արցախը չի հանձնելու և այլն։
Սակայն վերջին պահին որոշվել է՝ ոչ թե ԱԽ համատեղ նիստ անել, այլ մի խումբ արցախցիների հյուրընկալել ՀՀ կառավարությունում և Նիկոլ Փաշինյանի հետ «Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիները» քննարկել, որին կմասնակցեն երկու «կառավարությունների ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող պաշտոնյաները», այդ թվում նաև՝ խարդախության համար մեղադրվող տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը։ Ու թեպետ Փաշինյանը փորձեց շարունակել իր սև գործը՝ Արցախի ապագայի մասին խոսելիս շեշտելով ոչ թե «ինքնորոշման իրավունքը», այլ «անվտանգությունը», սակայն Արայիկ Հարությունյանը, որքան էլ զարմանալի է, «խմբագրեց» Փաշինյանին՝ շեշտելով, որ «ինքնորոշման իրավունքից շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում»։
Արցախի քաղաքական շրջանակներում կարծում են, որ Արայիկ Հարությունյանը չնայած սերտ համագործակցում է Նիկոլ Փաշինյանի հետ և ենթարկվում նրան, սակայն արդեն իրեն ռուսական մեծ պետության մաս է զգում և ավելի շատ իր խոսքն ու գործողությունները համաձայնեցնում է Կրեմլի, այլ ոչ թե Երևանի հետ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.