Միրզոյան․ Մենք սերտ համագործակցություն ենք ձևավորել Վրաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում
Ուզում եմ արձանագրել, որ անկախությունից ի վեր մենք Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք ձևավորել գրեթե բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպմանը։
Նա ողջունել է իր առաջին պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի արտգործնախարարին և նշել, որ այս տարի լրանում է երկու երկրների միջ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
«Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների և ամուր պատմական կապերի վրա։ և ուզում եմ արձանագրել, որ անկախությունից ի վեր մենք Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք հաստատել գրեթե բոլոր ոլորտներում։ Հատուկ բարեկամական հարաբերությունների զարգացումը և բազմաթիվ ոլորտներում համագործակցության հետագա խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է, որն ամրագրված է նաև մեր կառավարության ծրագրում։ Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Վրաստանի միջև կա քաղաքական երկխոսության և փոխադարձ համագործակցության բարձր մակարդակ։ Դրա մասին են վկայում ամենաբարձր մակարդակներով պարբերական փոխայցելությունները, արդյունավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հաղորդակցությունների և անվտանգության, հումանիտար, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որոնց հետագա ընդլայնման և նոր ուղղությունների վերաբերյալ մենք հանգամանալից քննարկումներ են անցկացրել»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը մեծապես կարևորում է տարածաշրջանի ընդհանուր զարգացմանն և առաջմղմանն ուղղված համատեղ ջանքերը, որոնց հերթական դրսևորումներից է երկու երկրների համագործակցությունը Պարսից ծոց-Սև ծով միջազգային տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.