Անհայտ անձինք գիշերը, ներկայանալով ԱԱԾ աշխատակիցներ, փորձել են մտնել Անժելա Թովմասյանի բնակարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անհայտ անձինք գիշերը, ներկայանալով ԱԱԾ աշխատակիցներ, փորձել են մտնել «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի բնակարան։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Անժելա Թովմասյանը։
«Ես ասացի, որ այս ժամին չեմ պատրաստվում դուռը բացել։ Ես որոշեցի արագ զանգահարել իրավաբանների, անմիջապես արձագանքեցին Ազգային ժողովի պատգամավորներ Արամ Վարդևանյանը և Անդրանիկ Թևանյանը։ Կարճ ժամանակ անց արդեն իրենք մեր տանն էին, բայց շենք մտնելուց որևէ մեկին չէին նկատել, և անհայտ անձանց կողմից էլ այլևս զանգ չեղավ»,- պատմեց Անժելա Թովմասյանը։
Անժելա Թովմասյանն ընդգծեց, որ կատարվածի վերաբերյալ ԱԱԾ-ն անպայման պետք է հանդես գա պարզաբանմամբ։
«Եթե Ազգային անվտանգության ծառայողները չեն եղել, ապա թող պարզաբանեն ովքեր են եղել՝ խուլիգաններ, ահաբեկիչներ, հատկապես որ վերջին շրջանում սոցցաներում իմ նկատմամբ շատ են սպառնալից գրառումներ լինում։ Ակնհայտ է, որ իմ անձի շուրջ կա կենտրոնացում»,- նշեց Թովմասյանը։
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր՝ ապրիլի 30-ին, հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է․
«Ի պատասխան ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների, թե երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայությունը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ։
Միաժամանակ հորդորում ենք «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին տվյալ դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 19:42
Армянские школьницы завоевали четыре бронзовые медали на 14-й Европейской математической олимпиаде для девочек (EGMO), проходившей в Приштине, Республика Косово, сообщает Минобразования Армении.
-
2025-04-21 19:38
Армянский супертяжеловес Вараздат Лалаян выиграл золото чемпионата Европы по тяжелой атлетике в Кишиневе.
-
2025-04-21 19:34
Ночью ситуация была очень напряженной, постоянно стреляли из разных мест, в разных направлениях, даже с противоположных высот. Большая часть выстрелов была с командной позиции. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am житель села Хнацах Грач Овакимян, говоря о постоянных обстрелах с азербайджанской стороны.
-
2025-04-21 18:45
В ночь с субботы на воскресенье в селе Хнацах Сюникской области Армении почти час звучали выстрелы. Военный эксперт Карен Вртанесян считает, что отсутствие ответных действий со стороны армянских военных только поощряет такое поведение азербайджанской стороны.