ՀՀ ԱԳՆ․ Հադրութի եկեղեցու պղծումն Ադրբեջանի անհանդուրժողականության հերթական դրսևորումն է
ՀՀ արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ վանդալիզմի և սրբապղծման գործողությունները։ Այս հայտարարությունը տարածել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը` անդրադառնալով եկեղեցու պղծման լուրերին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը պղծել է Հադրութի եկեղեցին. խաչը հանել են, հայկական արձանագրությունը` ջնջել։
«Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված կերպով իրականացվող այս գործողություններն Ադրբեջանի էթնիկ և կրոնական անհանդուրժողականության հերթական դրսևորումն է, ինչպես նաև Արցախն առանց հայերի ու հայկական հետքի թողնելու հետևողական քաղաքականության շարունակությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հունանյանը նշում է, որ Արցախում հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների դեմ վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը:
Իսկ վերոհիշյալ դեպքը ևս մեկ անգամ վերահաստատվում է հայկական կողմի այն պնդումները, որ հրատապորեն անհրաժեշտ է իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ։
Հիշեցնենք, որ Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է 1621 թվականին, վերանորոգվել` 1819 թվականին, հենց այդ ժամանակ էլ տեղադրվել է եկեղեցու գմբեթը։
Սուրբ Հարություն եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1999 թվականին Բաղդասարովի ֆինանսական օժանդակությամբ։ Պատերազմից առաջ Սուրբ Հարությունը գործող եկեղեցի էր, ռազմական գործողությունների ընթացքում չէր տուժել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 08:14
Весь ближневосточный "сыр-бор" вокруг иранской ядерной программы преследует всего лишь одну цель – не дать кому-либо возможности противостоять западной гегемонии в регионе, отмечает колумнист Sputnik Армения Арман АБОВЯН.
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении