Последние новости

Արցախի ԱԱԾ-ն հերքել է ընդդիմության հավաքին դեպի Երևան մեծաթիվ մեկնողների մասին լուրերը

Երևանում նախատեսված ընդդիմության հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։

Տեղեկությունը հայտնում է Արցախի ազգային անվտանգության ծառայության լրատվականը` անդրադառնալով տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից տարածվող լուրերին։

«Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ, ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել»,- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ