«Սադրիչներ ու զինված խմբեր փնտրեք Նիկոլի շրջապատում». Իշխան Սաղաթելյանը` հանրահավաքի մասին
«Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում կայանալիք ընդդիմության հանրահավաքին միացող քաղաքացիներին հորդորեց ոչ մի պարագայում չտրվել սադրանքների։
Նա այս մասին հայտնեց «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերով։
«Այս ընթացքում, երբ ժողովուրդը ոտքի է կանգնել, իշխանությունները փորձում են սադրանքների, ինչպես նաև ինֆորմացիոն տեռորի դիմել` լուրեր տարածելով, թե զինված խմբեր կան, անկարգություններ են սպասվում։ Մարդկանց նման միջոցներով ցանկանում են վախեցնել, որպեսզի չգան հանրահավաքին։ Իշխանությունների և Նիկոլի նման պահվածքը բնական է` հերթական սուտն ու կեղծիքն է։ Մենք այս հանրահավաքին գալու ենք մեր ընտանիքների, երեխաների հետ, քանի որ սա համազգային և համաժողովրդական պայքար է»,- նշեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց` ժամը 16։00-ին կիրականացվի պատմական հանրահավաք, և այն լինելու է շատ վճռական ու մասշտաբային։ «Դիմադրություն» շարժման անդամը հորդորեց սադրիչներին, զինված խմբերին ու անկարգություններ անողներին փնտրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատում։
ՀՀ իրավապահ մարմիններին` դատախազությանը, ոստիկանությանը և ազգային անվտանգության ծառայությանը, կոչ արեց չտրվել Փաշինյանի ճնշումներին ու ապօրինի հրահանգներին։
«Մենք իրականացնելու ենք սահմանադրական մեր իրավունքն ու կարճ ժամանակ հետո դուք կհասկանաք, որ այս ամենն անկասելի է, ու ժողովրդի պահանջը պետք է իրականություն դառնա»,- ասաց Սաղաթելյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.