Последние новости

Ընդդիմությունը պատրաստվում է մնալ Ֆրանսիայի հրապարակում. ինչ քայլեր են անելու

Ընդդիմությունը պատրաստվում է մնալ Ֆրանսիայի հրապարակում, վրաններ տեղադրել, մայիսի 2-ից կլինեն նաև անհնազանդության ակցիաներ։

«Նիկոլ, առաջիկա երկու օրը քո կաշվի վրա կզգաս, որ հայ ժողովուրդը ոտքի է կանգնում։ Մենք, եթե շատանանք, ապա շատ կարճ ժամանակում կուղարկենք նրան գրողի ծոցը, ես ձեզ խոստանում եմ, կապիտուլյանտին կենթարկենք կապիտուլյացիայի։ Այս պահից սկսած այս հրապարակը (Ֆրանսիայի հրապարակը) ժողովրդինն է։ Այս օրը մենք անցկացնելու ենք այս հրապարակում»,– նշեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Հանրահավաքի մասնակիցները պատրաստվում են վրաններ ու համապատասխան միջոցներ տեղադրել, որպեսզի կարողանան գիշերել, իսկ մայիսի 2-ից, ժամը 8։30-ից սկսած մեկնարկում են մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ, հայտարարեց Սաղաթելյանը։

Վաղվանից հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ փակ են լինելու։

«Երևանի Կենտրոն համայնքում հատկապես, պետք է որևէ մեքենայի շարժ չլինի։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` վաղվանից սկսել նաև դասադուլ և գործադուլ»,– նշեց Սաղաթելյանը։

Դիմելով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը` Սաղաթելյանն ընդգծեց, որ պատգամավորները գերի են Նիկոլ Փաշինյանի ձեռքում, նրանց մեծ մասն իրականում կապ չունի բոլոր հանցանքների և որոշումների հետ։ Նրա խոսքով` ՔՊ–ականներն այժմ պատմական և վերջին շանս ունեն` սխալ ուղղելու և կանգնելու ժողովրդի կողքին։ Որոշում կայացնելու համար Սաղաթելյանը 1-2 օր ժամանակ տվեց։

Նա նաև կոչ արեց ուժային կառույցներին մնալ իրենց լիազորությունների շրջանակներում, քանի որ իրենց պայքարը լինելու է միայն խաղաղ ճանապարհով, սակայն վճառական են լինելու ու գնալու են մինչև վերջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ