Գնացեք՝ հանուն փրկության. Արթուր Վանեցյանի կոչը՝ իշխանությանը
«Ապրիլի 18-ին, երբ եկա Ազատության հրապարակ, սրա մասին էին երազում՝ բոլորիդ տեսնեմ այստեղ։ Իմ ընդդիմադիր ընկերներն էլ էին սրա մասին մտածում՝ հայ ազգը զարթնել է, լաոն զարթնել է»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, բոլոր դարձել են մի միասնական բռունցք, որի դեմ ոչ մեկ չի կարող կանգնել, որևէ մեկը չի կարող մեր պայքարը կասեցնել։ Ա. Վանեցյանը վստահ է, որ որ առաջիկա օրերին ունենալու են հաջողություն։
Ընդդիմադիր գործիչը հորդորեց, կոչ արեց, պահանջեց այս իշխանություններին գնալ. «Գնացեք հանուն փրկության, հանուն Հայաստանի ու Արցախի փրկության։ Դուք ձախողել եք բոլոր ուղղություններով։ Հայ ազգը նորից միավորովում է, նորից դառնում է այն հին ազգը՝ արժանապատիվ, հայրենասեր, իր խոսքի տեր, չխաբող, իրար սիրող»։
Ըստ նրա, այսօր այս հրապարակում ներկա են բանվոր, շինական, ուսուցիչ, մտավորական, դասախոս, նախկին վարչապետներ, նախագահներ, նախարարներ։
«Հայ ազգն այստեղ է»,- ասաց Վանեցյանը։
«Բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում էին՝ միանան պայքարին, թե ոչ, գան հրապարակ, թե ոչ՝ եկեք հրապարակ, եկեք ու միացեք մեր պայքարին։ Այս պայքարը շատ շուտ է ավարտվելու։ Բայց այսօր սկսվող պայքարը չի ավարտվելու այնքան ժամանակ, մինչև հասնենք մեր նպատակին»,- նշեց նա։
Խոսքն ուղղելով ուսանողներին, երիտասարդներին՝ Արթուր Վանեցյանն ասաց. «Այսօր ձեզանից հազարավորներն այստեղ են։ Խնդրում եմ՝ վաղը բոլորդ եկեք ու միացեք այս պայքարին, այն ձեր ապագա երկրի համար է, ձեր ապագայի համար է»։
Նա ասաց, որ ապրիլի 17-ից դուրս էր եկել անժամկետ ակցիաների, քանի որ անընդունելի է համարում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին վարչապետի առթը բախտի բերմամբ, թե պատահմամբ զբաղեցրած անձի հայտարարությունը Աժ-ում, ինչպես նաև՝ «ունենալու էինք նույն վիճակը, բացառությամբ զոհերի»։
«Հասկացա, որ մենք այլևս իրավունք չունենք նստել տանը, պետք է դուրս գանք ու վերջ տանք այս ամենին։
Մեր պայքարը հանունի համար է, հանուն մեծ հայրենիքի, հանուն Արցախի ու Հայաստանի, արժանապատիվ հայի համար։ Չկան կուսակցական դրոշներ, ընդգծված առաջնորդներ, սա մեր բոլորի, յուրաքանչյուրիդ պայքարն է։
Պայքարը շարունակվում է, մենք անպայման հաջողելու ենք»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.