Աննա Գրիգորյան․ Այստեղից ոչ մի տեղ չենք գնալու, քանի հաղթանակը մերը չլինի
«Ժողովուրդ ջան, այս ինչ շատ ենք։ Այս հրապարակում մեկտեղված է հայ ժողովրդի ուժը, միտքը, մինչև վերջ պայքարելու կամքն ու վճռականությունը»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա ասաց, որ 80 կմ ավելի քայլել են՝ Տիգրանաշենից մինչև Երևան, մի տարածք, որ այս ազգադավ իշխանությունը համարում է ոչ հայկական. «Տիգրանաշենը, Տավուշի գյուղերը, Արցախը հայկական է ու հայկական է լինելու»։
Ա. Գրիգորյանի խոսքով, Տիգրանաշենից իրենց քայլերթը սկսել են 35 գաղափարակից ընկերներով, ավարտել են ավելի քան 3000 մարդով. «Մեր միասնականությունը հնարավոր չէ կասեցնել։ Բոլորը միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանի յուրաքանչյուր սանտիմետրը սրբազան հող է, երբեք չի զիջվելու թշնամուն, հայ ժողովրդի արժանապատվությունն անսակարկելի է։
Մեր ձեռքերը բռունցք արած պայքարելու ենք հանուն մեր երեխաների, հանուն Արցախի, հանուն Հայաստանի ու մեր ապագայի, այնպես որ Հայաստան ոտքի, Արցախ ոտքի, հայ ազգ ոտքի»։
Հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներ արձագանքեցին՝ «Հայաստան ոտքի, Արցախ ոտքի, հայ ազգ ոտքի»։
«Այստեղից ոչ մի տեղ չենք գնալու, քանի հաղթանակը մերը չլինի և հաղթանակը մերն է լինելու։
Միացում, պայքար հաղթանակ»,- ելույթում ասաց Աննա Գրիգորյանը։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.