Աննա Մկրտչյան․ Նիկո՛լ, դու կապիտուլյանտ ես և դավաճան, դա պնդում է ողջ հայ ժողովուրդը
Նոյեմբերի 9-ից հետո ես միշտ ասել եմ և ասելու եմ. Նիկոլ, դու կապիտուլյանտ ես, դու դավաճան ես: Մենք շատ թանկ ենք վճարել այն բանի համար, որ հասկանանք այդ պարզ ճշմարտությունը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման խոշոր հանրահավաքի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Մենք շատ քիչ ժամանակ ունենք Նիկոլին վռնդելու համար: Մենք բոլորս վաղուց արդեն պայքարում ենք միևնույն գաղափարի համար՝ հանուն Հայաստանի ու Արցախի: Նրանք, ովքեր օկուպացրել են մեր երկիրը և ծնկի են եկել թուրքերի առաջ, կպատասխանեն օրենքի ողջ խստությամբ:
Ես չեմ այս ամենն ասում, դա պնդում է ողջ հայ ժողովուրդը: Ես պարզապես խորհրդարանից դեմքիդ ասել եմ մեր ժողովրդի խոսքը: Եվ եթե դու այդպես վախեցել ես ինձնանից, պատկերացրեք ժողովուրդ, թե ինչպես է նա դողում, երբ տեսնում է ձեզ: Մեր Հայաստանը, ինչպես երբևէ, ձեր յուրաքանչյուրի կարիքն ունի, քանի որ մեզանից հիմա փորձում են խլել մեր երկիրը: Մենք միասին չպետք է դա թույլ տանք:
Իսկ ինչպե՞ս ենք մենք հասել այս վիճակին: Ինչպե՞ս ենք թույլ տվել ինչ-որ մեկին մեր զոհերին հաշվել «պլյուս-մինուս 50»-ի մակարդակով: Հայաստանում միայն երկու բան կա, որ նման չափանիշով է հաշվարկվում՝ Նիկոլ ուսապարկերն ու նրա գրպանային օլիգարխները: Ինչպե՞ս ենք թույլ տվել, որ ինչ-որ մեկն ասի, որ տարբերություն չկա, թե ինչպես են վերաբերվում ՀՀ քաղաքացուն Բաքվի բանտում: Հնարավորինս շուտ պետք է ազատվենք այդ դավաճաններից:
Պետական ապարատի աշխատակիցներ, ձեր աշխատանքը տվյալ պահին այստեղ է, այս հրապարակում: Իրավապահ համակարգի աշխատակիցներ, եթե իրականում իրավունքն ու բարոյականությունը ձեզ համար կարևոր են, ապա ապացուցեք դա ձեր վարքով՝ այստեղ և հիմա: Այն, ինչ դուք կարող եք ապացուցել այստեղ և այսօր, վաղը խոսքով հնարավոր չի լինի ուղղել»,- ասել է Աննա Մկրտչյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.