Последние новости

Արմեն Աշոտյանին բերման են ենթարկել

Անհնազանդության ակցիաներին միացած ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին բերման են ենթարկել։ Տեղեկությունն իր «Ֆեյսբուքի» էջում գրել է ինքը` Աշոտյանը։

«Ինձ և ևս մի քանի տասնյակ հոգու բերման ենթարկեցին։ Հիմա Կենտրոնի բաժանմունքում ենք»,- գրել է նա։

Աշոտյանն արձանագրել է, որ պայքարը շարունակվելու է։

Նշենք, որ 9։40-ի դրությամբ Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել անհնազանդության ակցիաների 125 մասնակիցներ։

Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիանները Երևանի տարբեր հատվածներում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ