Ցուցարարներից մեկի գլխին հարվածող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկի գլխին հարվածող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Նշենք, որ համացանցում տարածվում է տեսանյութ, որում երևում է, թե քաղաքացիներին բերման ենթարկելու ժամանակ ինչպես է ոստիկաններից մեկը բռուցքով հարվածներ հասցնում նրանցից մեկի գլխին:
«Ոստիկանության պետի հանձնարարությամբ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել ոստիկանի նկատմամբ, որը հարվածում էր քաղաքացու գլխին»,- հայտնեցին ոստիկանությունից:
Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.