Последние новости

ՌԴ ՊՆ․ Ապրիլի 30-ից «Ազովստալ» գործարանից 101 մարդ է դուրս եկել

Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից ապրիլի 30-ից մայիսի 1-ը դուրս է եկել 101 մարդ, որոնցից 32-ը որոշել են մնալ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Մարիուպոլում ուկրաինացի ազգայնականների կողմից «Ազովստալ» գործարանում պահվող քաղաքացիական անձանց հանելու գործողության արդյունքում առաջին օրը՝ ապրիլի 30-ին, 25 մարդ է դուրս եկել մերձակա տներից ու ևս 21 մարդ՝ ձեռնարկության տարածքից: Բոլոր 46-ը կամավոր որոշում են կայացրել մնալ ԴԺՀ-ում։

«Գործողության երկրորդ օրը՝ մայիսի 1-ին, գործարանի տարածքից դուրս են բերվել ուկրաինացի ազգայնականների կողմից պահվող ևս 80 քաղաքացիական անձինք, որոնց տրամադրվել է գիշերակաց, սնունդ և անհրաժեշտ բժշկական օգնություն է առաջարկվել։ Ազատ արձակված 11 քաղաքացիները կամավոր որոշել են մնալ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում», - նշել են նախարարությունում։

Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից դուրս գալու որոշում են կայացրել 69 քաղաքացիական անձինք, որոնք փոխանցվել են ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ