Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Իսրայելի ԱԳՆ-ն Լավրովի խոսքերից հետո
ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը երկուշաբթի հրավիրվել է Իսրայելի ԱԳՆ-ը՝ Ադոլֆ Հիտլերի հրեական արմատների մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունների հետ կապված, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Վիկտորովը զրույցի է հրավիրվել Իսրայելի ԱԳՆ-ի Եվրասիական դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Գարի Կորենի հետ։
«Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը Լավրովի հայտարարություններն աններելի ու վրդովեցուցիչ է անվանել»,- գրել է թերթը։
«Հրեաները Հոլոքոստի ժամանակ իրենք իրենց չեն ոչնչացրել։ Հրեաներին հակասեմականության մեջ մեղադրելը հրեաների նկատմամբ ռասիզմի բացահայտ մակարդակ է»,- ասել է Լապիդը:
Լավրովը նախօրեին իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «փաստարկ է ներկայացնում. ինչպիսի՞ նացիֆիկացում կարող է լինել Ուկրաինայում, եթե նա (Զելենսկին) հրեա է»։
«Կարող եմ սխալվել, բայց Հիտլերը ևս հրեական արյուն ուներ: Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները սովորաբար հրեաներն են։ «Ընտանիքն առանց այլանդակի չի լինի»,- ասել էր Լավրովը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.