Արման Թաթոյանը՝ ՊՊԾ պետին․ Չհամարձակվե´ք անհարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պետական պահպանության ծառայության պետին ու իր ենթականերին՝
Չհամարձակվե´ք մյուս անգամ նման բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ:
Դա օրենքի կոպիտ խախտում է և դուք դրա իրավունքը չունեք: Վերջ:
Չհամարձակվե´ք մյուս անգամ բռնություն գործադրել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ կամ խոչընդոտել նրանց աշխատանքը՝ այն էլ նման արհամարհական պահվածքով:
Ոստիկանների կամ հանրային վայրում ծառայություն իրականացնող պետական ցանկացած ծառայողի կողմից ուղղակի պետք է բացառվի բռնության ցանկացած դրսևորում: Դա օրենքով խստիվ արգելված է:
Ու առհասարակ, պետք է բացառվի կարգավիճակից դուրս, հետևաբար՝ օրենքը խախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ քաղաքացու նկատմամբ որևէ տեսակի անհարգալից վերաբերմունք կամ վիրավորանք:
Ոստիկանները որևէ պարագայում չպետք է հավաքների կամ այլ ակցիաների կազմակերպիչների կամ մասնակիցների հետ մտնեն «տղայական» խոսակցությունների կամ «ռազբորկաների» մեջ: Պետք է գործել իրավական կարգավիճակի սահմաններում` բացառապես:
Քաղաքացիներին խնդրում եմ` եթե տեսնում եք, որ այլ անձինք փորձում են սադրել բռնություն կամ արդեն տեղի ունեցող բռնության դեպքում պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնել Ոստիկանությանը` իրավական ընթացակարգով դա կանխելու կամ այդ անձանց մեկուսացնելու համար: Դա պետության գործառույթն է և մասնավորապես՝ Ոստիկանության խնդիրը:
Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ էլ խնդրում եմ բացառել վիրավորանքը, արժանապատվությունը վիրավորող խոսքերը ոստիկանների հետ հարաբերություններում: Դա ավելի է լարում մթնոլորտը», տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.