Последние новости

ՄԱԿ․ Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ավելի քան 5.5 մլն մարդ լքել է երկիրը

Ընթացիկ տարվա փետրվարի 24-ից ի վեր ավելի քան 5.5 մլն մարդ մեկնել է Ուկրաինայից, նրանցից ավելի քան 682 հազարը ժամանել է Ռուսաստան։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության թարմացված վիճակագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչութան կայքում։

Մայիսի 1-ի տվյալներով, Ուկրաինան ընդհանուր առմամբ լքել է 5 563 959 մարդ։ Նրանցից 3 056 826-ը մեկնել է Լեհաստան, 825 874-ը` Ռումինիա, իսկ 681 156-ը՝ Ռուսաստան:

ՄԱԿ ՓՀԳՀ-ն նշում է, որ փետրվարի 18-23-ն ընկած ժամանակահատվածում ևս 105 000 մարդ է Դոնեցկի և Լուգանսկի մարզերից (Ռուսաստանը ճանաչել է ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախությունը փետրվարի 21-ին) տեղափոխվել ՌԴ, տեղեկացնում է Sputnik Արմենիա:



ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ