Թբիլիսին Կիևից բացատրություններ է պահանջել
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովի հետ։ Ըստ ԱԳՆ-ի՝ դիվանագետը կանչվել է արտաքին քաղաքական գերատեսչություն՝ կապված Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայության տարածած տեղեկատվության հետ, հայտնում է «Georgia-online»-ը։
«Հանդիպմանը փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան ևս մեկ անգամ արձանագրել է վրացական կողմի դժգոհությունը՝ այսպիսի բովանդակությամբ մեղադրանքների պատճառով, և նշել է, որ նման չճշտված փաստերի հիման վրա տեղեկատվության տարածումը վնաս է հասցնում երկու երկրների միջև գործընկերային հարաբերություններին։
Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին խնդրել են ժամանակին փաստական պարզաբանումներ և ապացույցներ տրամադրել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայության կողմից տարածված տեղեկատվության վերաբերյալ, հատկապես հաշվի առնելով, որ ուկրաինական կողմը նույնպես ապացույցներ չի ներկայացրել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության նմանատիպ բովանդակության մեղադրանքների վերաբերյալ (2022 թվականի ապրիլի 5):
Ուկրաինացի դիվանագետը ԱԳՆ-ում հանդիպման ժամանակ ասել է, որ այս փուլում պատասխան չունի ուկրաինական հետախուզության տարածած հայտարարության վերաբերյալ, և նշել է, որ համապատասխան հաղորդագրություն կփոխանցվի ԱԳՆ-ին։
Հանդիպմանը ևս մեկ անգամ արձանագրվել է Վրաստանի անսասան աջակցությունն Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին։ Անդրեյ Կասյանովը երախտագիտություն է հայտնել Վրաստանին միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ուկրաինային աջակցող բանաձևերի ու հայտարարությունների, ինչպես նաև ցուցաբերվող մարդասիրական օգնության համար»,- նշել են գերատեսչությունից, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 16:15
Сборная Армении по футболу сыграет в стыковых матчах Лиги наций с командой Грузии. Об этом стало известно в пятницу по итогам жеребьевки плей-офф престижного турнира, которая состоялась в швейцарском Ньоне.
-
2024-11-22 16:11
«Власти Азербайджана намерены использовать климатический саммит COP29, прошедший в Баку, как платформу для антиармянской пропаганды.
-
2024-11-22 16:09
Человечество еще не окунулось в третью мировую войну, но уже идет настоящая информационная война. Об этом заявил президент Беларуси Александр Лукашенко, передает корреспондент Белта.
-
2024-11-22 16:08
Премьер-министр Казахстана Олжас Бектенов провел оперативное совещание о принятии срочных мер по обеспечению безопасности основных военных и гражданских объектов в связи с ситуацией вокруг Украины, передает Tengrinews.kz.