Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը
Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը։ Ծնունդ առնելով և ձևավորվելով Ֆրանսիայում՝ համաշխարհային արվեստում իրական հեղաշրջում կատարած այս «տիպիկ ֆրանսիական» ուղղությունը լայն տարածում գտավ աշխարհի տարբեր երկրների արվեստում՝ կազմավորելով ինքնատիպ ազգային դպրոցներ: «Հայկական իմպրեսիոնիզմը», սաղմնավորվելով դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսին դասականության ավանդույթների և ուշ ռեալիզմի հիմքի վրա, ամբողջապես կայացել է արդեն 1900-1910-ական թթ.՝ իր տարբեր դրսևորումները գտնելով 19-րդ դարավերջի և 20-րդ դարի առաջին կեսի հայ նկարիչներից շատերի արվեստում:
«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսն իր բովանդակությամբ մեծ նշանակություն ունի այդ ժամանակաշրջանի հայ կերպարվեստի վերարժևորման, իմաստավորման գործում: Առաջին անգամ Հայաստանում փորձ է արվում միևնույն հարթակում ներկայացնելու համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները, այդ երևույթի ձևավորումն ու զարգացումը, յուրատիպ փոխակերպումները:
Ցուցահանդեսում ընդգրկվել են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող այն նկարիչները, որոնց արվեստում առանցքային կամ որոշիչ դեր է ունեցել իմպրեսիոնիզմն իր թարմ գունամտածողությամբ, պլեներային խնդիրների և լուսաօդային միջավայրի ինքնատիպ մեկնաբանմամբ-լուծմամբ, էտյուդ և էտյուդայնություն հասկացությունների նորովի իմաստավորմամբ: Երկու տասնյակ հեղինակների 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք ընդգրկող հավաքածուն ամփոփում է անվանի այնպիսի արվեստագետների գլուխգործոցներ, ինչպիսիք են Գևորգ Բաշինջաղյանը, Եղիշե Թադևոսյանը, Վահրամ Գայֆեճյանը, Կարապետ (Շառլ) Ադամյանը, Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Երվանդ Քոչարը և ուրիշներ:
Ցուցադրությունը խորհրդանշորեն սկսվում է Գ. Բաշինջաղյանի «Ալազանի հովիտը. Սղնախի բերդ» ոչ մեծադիր կտավով՝ շեշտադրելով հայկական իմպրեսիոնիզմի ժառանգական կապը դասական արվեստի հետ, և ամփոփվում է այն հեղինակների կտավներով, որոնց արվեստում արդեն այս կամ այն չափով դրսևորվել են «պլեներային գունագրության» խնդիրներն ու իմպրեսիոնիզմի ստեղծագործական մեթոդները: Էքսպոզիցիայի երկրորդ բաժինն ամբողջանում է իմպրեսիոնիզմի հիմնական միտումներն ու ոճաձևաբանական սկզբունքներն առավել ցայտուն ու բազմակողմանիորեն յուրացրած արվեստագետների աշխատանքներով:
Ցուցահանդեսի առանցքն են կազմում Ե. Թադևոսյանի, Վ. Գայֆեճյանի, Ս. Առաքելյանի անզուգական ստեղծագործությունները… Ցուցահանդեսի մեկնարկի հետ նաև կվերաբացվեն անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը՝ արդիականացված էքսպոզիցիայով, ինչպես նաև թանգարանի վերանորոգված խանութն ու նախասրահը։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսի բացումը, որը տեղի կունենա մայիսի 5-ին՝ ժամը 18։00-ին։ Պատկերասրահի մուտքը՝ Արամի փողոցից։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.