Սաղաթելյանը` Հովհաննիսյանին․ Ուսադիրներդ պոկելու եմ, ու դու էլ պատժվելու ես
Վաղ առավոտից մի քանի ժամով փողոցները փակելու համար ոստիկանություն տարված ակտիվիստների 99 տոկոսն արդեն ազատ է արձակվել։ Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հերթական հանրահավաքում այս մասին հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Պաշտոնական տվյալներով` 244 հոգի բերման են ենթարկվել, սակայն իրականում նրանց թիվը շուրջ 300 է։ Նրանց 99 տոկոսն արդեն ազատ է արձակվել, ու մեզ հետ են հիմա։ Մեր պայքարն անկասելի է, այս շարժումն էլ ավարտվելու է հաղթանակով»,- նշեց Սաղաթելյանը։
Անդրադառնալով ոստիկանության իրականացրած գործողություններին, նա ընդգծեց, որ նրանցից ոմանք անցել են սահմանները։
Խոսելով ՊՊԾ գնդի պետ Սարգիս Հովհաննիսյանի` լրագրողների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու մասին (հարվածել է իրեն հարց տվող լրագրողին ու նկարահանող օպերատորին), Սաղաթելյանը վերջինիս պահվածքը որակեց որպես լկտի և սանձարձակ։
Սաղաթելյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ այդ անձը ոտքերով հարվածել է քաղաքացու, ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի մազերն է քաշել։
«Եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի ու բռնի միջոցների, ուրեմն ես այս ժողովրդի անունից քեզ խոստանում եմ` ուսադիրներդ պոկելու եմ, ու դու էլ պատժվելու ես»,- նշեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` ոստիկանության հետ խնդիր չունեն, սակայն որոշ ոստիկաններ ապօրինի պահվածք են դրսևորում, նրանք այսօր ֆիքսել են հատկապես 2 հոգու։
Սաղաթելյանը զգուշացրեց, որ խաղաղ անհնազանդության միջոցով հասնելու են «չարիքի հեռացմանը» (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը,- խմբ.)։ Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղադրված մեծ էկրանի վրա պատրաստվում են նաև ցույց տալ այն անձանց դեմքերը, որոնք ոստիկանական համազգեստով են, սակայն կասկածվում են որոշ օլիգարխների թիկնապահը լինելու մեջ։
Ինչպես արդեն հայտնել ենք` գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 06:19
Госсекретарь Марко Рубио приказал во вторник посольствам США по всему миру выполнить распоряжение об увольнении всех оставшихся сотрудников Агентства США по международному развитию (USAID), сообщает Associated Press.
-
2025-06-12 06:15
Руководитель парламентской фракции блока «Армения» Сейран Оганян опубликовал подписи всех 28 депутатов фракции о выражении вотума недоверия премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2025-06-12 06:11
Действия и заявления действующих властей во главе с премьер-министром Армении Николом Пашиняном, направленные против Армянской Апостольской Церкви и ее служителей, перешли все мыслимые и немыслимые границы. Об этом говорится в совместном заявлении советов Тегеранской и Исфаханской епархий ААЦ.
-
2025-06-12 05:58
Посольство России в Армении выразило соболезнования родным и близким погибших при взрыве жилого дома в Чамбараке (Гегаркуникская область).