Բլինքենը բարձր է գնահատել Փաշինյանի ճկունությունը Ադրբեջանի հետ երկխոսության հարցում
Հայաստանն ու ԱՄՆ-ը քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից՝ Վաշինգտոն վերջինիս այցի շրջանակներում։
«Մենք շատ լավ երկխոսություն ունեցանք, և այս հանդիպման հիմնական նպատակն է վերսկսել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Սա կարևոր գործիք է, որի միջոցով մենք կարող ենք խորացնել և ամրապնդել մեր հարաբերությունները՝ նոր ոլորտներում համագործակցության և փոխգործակցության իրականացման համար։ Մենք ուրախ ենք քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրել։ Այն նաև նոր ճանապարհ է բացում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համագործակցության համար։ Եվ կարծում եմ, որ դա կարող է ծառայել նաև մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ գնահատել Հայաստանի վարչապետի ղեկավարությունը և նրա կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, շարունակվող առաջընթացը։ Ինչպես նաև՝ ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և բարձր գնահատել այն հեռատեսությունը, համարձակությունն ու ճկունությունը, որ վարչապետն ու Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում՝ աշխատելով այն ուղղությամբ, ինչ մենք բոլորս ցանկանում ենք՝ երկարաժամկետ խաղաղության։
Եվ վերջապես, թույլ տվեք ասել ձեզ, պարոն նախարար, և ձեր գործընկերներին, շատ հաճելի է ձեզ հետ աշխատել մեր հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Դժվար ժամանակներ են տարբեր ուղղություններում, դժվար ժամանակներ են նաև Հայաստանի համար, բայց իմացեք, որ դուք ուժեղ և իսկական բարեկամ ու գործընկեր ունեք՝ ի դեմս ԱՄՆ-ի»,- ստորագրման արարողության ժամանակ ասել է Բլինքենը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.