Последние новости

Սերժ Սարգսյանը միացել է Ֆրանսիայի հրապարակում ընթացող քննարկմանը

Երեկ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում բաց երկնքի տակ հանրային քննարկումներ են անցկացվել։ Քննարկումներից մեկի բանախոսներն էին քաղաքագետ Էդգար Էլբակյանը, թուրքագետ Վարուժան Գեղամյանը, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը, տեղեկացնում է 168.am–ը:

Քննարկմանն անսպասելիորեն միացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն առաջարկել այսօրվա քննարկման ժամանակ նախապես հայտարարել վաղվա քննարկման թեմաները, որպեսզի երիտասարդները կարողանան պատրաստվել և քննարկումն անցնի բանավեճի ձևաչափով, քանզի ըստ նրա՝ ժամանակի ծախսը լինում է արդյունավետ, երբ բանավեճ է տեղի ունենում:

Նախագահն այնուհետև շնորհակալություն հայտնել քննարկման կազմակերպիչներին, բանախոսներին և մասնակիցներ և հեռացել, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ