Նեդ Փրայս․ Միրզոյան-Բլինքեն հանդիպումը հիմք կդնի ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը կսկսի ռազմավարական երկխոսություն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Պետքարտուղարը հավատարիմ է երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը` մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքներին և շարունակական համագործակցությանը համապատասխան»,-ասել է Նեդ Փրայսը:
Նա նշել է, որ կողմերը ստորագրել են միջուկային ոլորտում փոխըմբռնման մասին հուշագիր, որը ճանապարհ է հարթում քաղաքացիական միջուկային հարցերի շուրջ համագործակցության ընդլայնման համար, քանի որ Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր էներգիայի մատակարարումները: Նրանք քննարկել են նաև Հայաստանի առաջընթացը ժողովրդավարական իրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման գործում, ինչպես նաև ավելի լայն երկխոսություն Հայաստանի և իր հարևանների միջև հարաբերությունների մասին։
Նեդ Փրայսը հավելել է, որ դա կհանգեցնի ռազմավարական երկխոսության։ «Այս ռազմավարական երկխոսությունը կհամընկնի Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Սա ընդգծում է մեր համատեղ հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ կապերն ու հարաբերությունները, որոնք և՛ լայն են, և՛ խորը, և որոնք էլ ավելի լայն ու խորը կդառնան այս Ռազմավարական երկխոսության ավարտին»,-ասել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.