Последние новости

Ուսապարկեր ԱԺ-ի դիմաց. երիտասարդները հերթական բողոքի ակցիան են իրականացրել

Երևանի Բաղրամյան պողոտայում` Ազգային ժողովի շենքի դիմաց, մի խումբ երիտասարդներ ուսապարկերով ակցիա են իրականացրել։

Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է հանրային գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Երիտասարդները շուրջ 30 ուսապարկ են բերել, որոնց վրա փակցրել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նկարները։

«Երազում ենք այն օրվա մասին, երբ մեր ԱԺ-ում պատգամավորների փոխարեն որևէ մեկի ուսապարկեր այլևս չլինեն»,- գրել է Չալաբյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ