Последние новости

Ցուցարարներին թույլ չէին տալիս մտնել մետրո. բանակցություններից հետո ոստիկանությունը զիջեց

Ոստիկանությունը զիջումների է գնացել և Արտաշատ-Երևան երթի մասնակիցներին թույլ է տվել մտնել Երևանի Մետրոպոլիտեն։

Մինչ այդ իրավապահներն արգելել էին ակցիայի մասնակիցներին մտնել Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարան՝ պատճառաբանելով, որ այն ռազմավարական օբյեկտ է: Բանակցություններից հետո մասնակիցներին, այնուամենայնիվ, թույլատրել են մտնել մետրո` մի պայմանով` ներսում չիրականացնել որևէ ակցիա։

Sputnik Արմենիային հայտնեցին, որ ակցիայի մասնակիցների` կայարան մտնելու արգելքի որոշումը կայացրել է, ոչ թե Մետրոպոլիտենը, այլ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի պահպանման բաժինը։

Ակցիայի մասնակիցները փոքր խմբերով մտել են մետրո, որպեսզի հասնեն «Երիտասարդական» կայարան, որտեղից արդեն ոտքով գնալու են Ֆրանսիայի հրապարակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզից հարյուրավոր քաղաքացիներ քայլերթով գալիս են Երևան` Ֆրանսիայի հրապարակ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ