Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է Դոնբասի հանրապետությունների պաշտպանության հատուկ ռազմական գործողության ընթացքի, այդ թվում՝ Մարիուպոլի ազատագրման և «Ազովստալ» գործարանում ազգայնականների կողմից պահվող խաղաղ բնակիչների տարհանման մասին՝ համաձայն ապրիլի 26-ին Վլադիմիր Պուտինի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության։
Ուշադրություն է հրավիրվել ԵՄ անդամ երկրների կողմից ուկրաինական ուժայինների ռազմական հանցագործությունների անտեսման, Դոնբասի քաղաքների և բնակավայրերի զանգվածային գնդակոծությունների վրա, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում։ Նշվել է, որ Արևմուտքը կարող է օգնել կասեցնել այդ վայրագությունները՝ համապատասխան ազդեցություն գործադրելով Կիևի իշխանությունների վրա, ինչպես նաև դադարեցնելով զենքի մատակարարումը Ուկրաինային։
Ռուսաստանի նախագահը ուրվագծել է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցելու սկզբունքային մոտեցումները՝ ընդգծելով, որ չնայած Կիևի անհետևողականությանը և լուրջ աշխատանքին անպատրաստությանը, ռուսական կողմը դեռ բաց է երկխոսության համար։
Ֆրանսիական կողմը մտահոգություն է հայտնել պարենի համաշխարհային անվտանգության ապահովման առաջացող խնդրի առնչությամբ։ Այս համատեքստում Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ իրավիճակն այս հարցում բարդ է առաջին հերթին արևմտյան երկրների պատժամիջոցների պատճառով, և նշել է համաշխարհային լոգիստիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների անխոչընդոտ գործունեության կարևորությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.