Քոչարյանական, սերժական, դաշնակցական իշխանություն չի լինի. Սաղաթելյանն ասաց` ինչ է լինելու
Դիմադրություն շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց, որ իշխանափոխությունից հետո չի լինելու «քոչարյանական, սերժական, դաշնակցական» իշխանություն։
«Ինչպիսի կառավարություն է ձևավորվելու․ ես մի քանի անգամ այս հրապարակից ասել եմ՝ ձևավորվելու է ազգային ժամանակավոր կառավարություն։ Դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն, դա չի լինելու դաշնակցական, հանրապետական, քոչարյանական կամ որևէ մեկի կառավարությունը, դա լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարություն», - ասաց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ գործող իշխանությունը կա՛մ բանակցություններով է հանձնելու Արցախը, կա՛մ նոր պատերազմով։
«Եթե Նիկոլը մնա՝ պատերազմ կլինի, որովհետև ինքը խոստումներ ունի տված Ալիևին», - ասաց նա։
Սաղաթելյանը տեղեկացրեց, որ վաղը առավոտից ակցիաները շարունակվելու են, իսկ ժամը 12։00-14:00-ը մբողջ երկրում բողոքի և անհնազանդության համատարած ակցիաներ են լինելու։ Ժամը 15:30 քաղաքացիները հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի միասին հետևեն ԱԺ–կառավարություն հարց ու պատասխանին, որին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։ «Նիկոլը գալու է ԱԺ, մենք պետք է լինենք այս հրապարակում իր հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու համար»,–ասաց Սաղաթելյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.