Հայաստանում բանկային հաշիվներ են բացել մոտ 16 000 ոչ ռեզիդենտներ
Հայաստանյան բանկերում նոր հաշիվներ են բացել մոտ 16 000 ոչ ռեզիդենտներ, որոնց զգալի մասը Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտներ են, Կենտրոնական բանկում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
ԿԲ նախագահը նշեց, որ ոչ ռեզիդենտներն ավելի խիստ հսկողության ներքո են գտնվում միշտ, հա համաշխարհայն պրակտիկա է: Նրա խոսքով՝ Հայաստանի բանկային համակարգը ստեղծված իրավիճակում շատ ճիշտ աշխատանք է իրականացնում այն առումով, որ պահպանվում են բոլոր միջազգային նորմերը:
«Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ այդ նորմերի ներքո մենք ունենք ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլ նաև այլ երկրների քաղաքացիներ, որոնք բանկ մուտք գործելով և ապացուցելով, որ իրենց տնտեսական շահի կենտրոնը տեղափոխվում է Հայաստան, հնարավորություն են ունենում բացել հաշիվներ ՀՀ առևտրային բանկերում, սպասարկվել ՀՀ բանկային համակարգում: Այդպիսի հաճախորդների թիվը, եթե ես չեմ սխալվում, ներկայումս մոտ 16 հազար է»,-ասել է Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ ՌԴ ռեզիդենտներն այդ նոր հաճախորդների զգալի մասն են կազմում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».