Ինչ իրավունքներ ունեն բերման ենթարկվածները. ՄԻՊ-ը հայտնել է` ինչ խնդրի են առնչվում
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտնել է, թե ոստիկանություն բերման ենթարկվածներն ինչ իրավունքներ ունեն։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ու հայտնել` վերջին օրերին ՄԻ պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից ոստիկանության տարբեր բաժիններ կատարած այցերի արդյունքում շարունակական դարձած խնդիրը վերաբերում է անձի նույնականացման` ինքնությունը պարզելու ձևավորված արատավոր պրակտիկային։
Նա հիշեցրել է, որ երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, այդ թվում՝ նույնականացվել, ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։
«Բերման ենթարկված անձինք փաստացի արգելանքի վերցվելու պահից օգտվում են լռելու հիմնարար իրավունքից։ Լռելու իրավունքն իրենից ենթադրում է ինչպես որևէ կերպ վարույթն իրականացնողին բանավոր տեղեկություններ չհայտնելու, այնպես էլ նյութեր չտրամադրելու հնարավորությունը»,–հիշեցրել է Գրիգորյանը։
Նա նշում է` այն դեպքում, երբ անձինք հրաժարվում են տեղեկություններ հայտնել, այդ թվում՝ իրենց անձնական տվյալները, վերջիններս օգտվում են իրենց լռելու իրավունքից։ Անձն իրավունք ունի նաև իր կենսաչափական տվյալները չտրամադրել, այդ թվում՝ լուսանկարահանման կամ տեսանկարահանման եղանակով։
Բացի այդ, բոլոր այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույնակացվելուց` լուսանկարվելուց, ոստիկանությունը պետք է զերծ մնա վերջինիս լուսանկարելուց և հարգի անձի լռելու հիմնարար իրավունքը։
Գրիգորյանը հորդորում է` եթե բերման ենթարկվածի կամքին հակառակ նրան լուսանկարում են, ապա կարող են զանգահարել թեժ գիծ՝ 116 հեռախոսահամարով ։
Պաշտպանը նաև տեղեկացնում է, որ անկախ այն հանգամանքից՝ անձինք հրաժարվել են վերոնշյալ եղանակով նույնականացվելուց, թե ոչ, վերջիններիս վարչական ձերբակալման առավելագույն ժամկետը 3 ժամն է։ Այդ ժամկետը լրանալուց հետո անձը պետք է անհապաղ ազատ արձակվի՝ անկախ վերջինիս անձը պարզված լինել կամ չլինելու հանգամանքից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.